Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ չորսը
Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ չորսը

Թբիլիսիում, Վաշլիջվարիում տեղի է ունեցել ավտովթար:

Միմյանց են բախվել երկու ավտոմեքենա: Զոհվել է մեկ մարդ և տուժել՝ չորսը:

Ինչպես հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, փաստով սկսվել է հետաքննություն՝ ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: