Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, մահացել՝ մեկը
Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, մահացել՝ մեկը

Թբիլիսիում, Կրծանիսիի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել:

Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին ասացին «112»-ի մամուլի ծառայությունում:

Նրանց խոսքով, տեղում աշխատում է շտապօգնության մի քանի խումբ:

Տուժածները տեղափոխվել են «Նյու հոսպիտալ» կլինիկա:

Տարածված տեղեկության համաձայն, բեռնատարի վարորդը «Նյու հոսպիտալի» մոտ գտնվող ոլորանում չի կարողացել կառավարել ղեկը, անցել է ճանապարհի հակառակ կողմ և բախվել մի քանի թեթև մարդատար մեքենաների:

Թողնել մեկնաբանություն