Թբիլիսիում  տեղի կունենա «քվեվրիի» գինու փառատոնը
Թբիլիսիում տեղի կունենա «քվեվրիի» գինու փառատոնը

Թբիլիսիում, վերակառուցված Օրբելիանիի հրապարակում այսօր տեղի կունենա «քվեվրիի» գինու – Travel in Georgia with Wine փառատոնը: Փառատոնին մասնակցելու է 50 ընտանեկան մառան: Փառատոնը անց է կացվում փոքր ընտանեկան մառանների նախաձեռնությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանի, գինու ազգային գործակալության և զբոսաշրջության վարչության աջակցությամբ:

Փառատոնի ժամանակ անց է կացվելու վրացական ժողովրդական երգերի համույթների, ազգագրական երգչախմբերի և էթնո-ջազ նվագախմբի համերգը:

Փառատոնի ընթացքում լինելու է «քվեվրիի» գինու եզակի նմուշների անվճար համտեսում, բացի այդ յուրաքանչյուր գինու մառան կներկայացնի առնվազն 30 շիշ գինի վաճառքի համար, որը զբոսաշրջությանը աջակցելու նպատակներից ելնելով վաճառվելու է խորհրդանշական գնով՝ 10 լարիով:

Փառատոնը հյուրերին սպասում է ժամը 15: 00-ից մինչև 22: 00-ն:

Թողնել մեկնաբանություն