Թբիլիսիում տեղի է ունեցել՝ «Աբխազեթոբա - 2021»-ը
Թբիլիսիում տեղի է ունեցել՝ «Աբխազեթոբա - 2021»-ը

Թբիլիսիի, Իլորի անվան Սուրբ Գիորգիի տաճարի հարակից տարածքում, Աբխախզիայի ինքնավար Հանրապետության արդարադատության և քաղաքացիական ինտեգրման հարցերով նախարարի գրասենյակի կազմակերպմամբ, տեղի է ունեցել՝ «Աբխազեթոբա – 2021»-ը:

Միջոցառման շրջանակներում բացվել է Աբխազիայի պատմական ավանդույթների տունը և կազմակերպվել է լուսանկարների ցուցահանդես. «Ձեռագրերը խոսում են փակվածության մասին», վրաց-աբխազական եզակի հարաբերություններ, հնագույն ձեռագրերում պահպանված տվյալներ Աբխազիայի մասին և այնտեղ այսօր գտնվող պատմական հուշարձանների վիճակը: Միջոցառմանը պարգևատրվեցին աբխազական հասարակության ականավոր ներկայացուցիչներ ՝ Գուրամ Օդիշարիան, Վլադիմեր Բարքայան և Ռեզո Սուլուխիան:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինտայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Նորին Սրբություն Իլիա Երկրորդի օրհնությամբ մայիսի 23-ը, Սվիմոն Կանանելիի հիշատակի օրը հռչակվել է որպես «Աբխազիայի օր»:

2014 թվականից ի վեր «Աբխազեթոբան» ավանդաբար նշվում է ամեն տարի զվարճաի և ճանաչողական տարբեր միջոցառումներով: