Թբիլիսիում, Ճավչավաձեի պողոտայում մեքենաները տեղաշարժվել կկարողանան սեպտեմբերի 15-ից
Թբիլիսիում, Ճավչավաձեի պողոտայում մեքենաները տեղաշարժվել կկարողանան սեպտեմբերի 15-ից

Թբիլիսիում, Ճավչավաձեի պողոտայում մեքենաները տեղաշարժվել կկարողանան սեպտեմբերի 15-ից,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է սոցցանցում ուղիղ միացման ժամանակ:

Նրա խոսքով, վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

«Նկատի ունեմ ստորգետնյա անցումները, կոյուղիների համակարգը, նոր ջրատարները և այլն: Այսօրվանից սկսվում է աշխատանքների երկրորդ փուլը: Բարեկարգվելու և վերականգնվելու է ճանապարհային ենթակառուցվածքը: Շատ հզոր նախագիծ է, մենք ունենալու ենք արմատապես տարբերվող Ճավճավաձեի պողոտա:

Համալսարանի առաջին շենքից մինչև «Պիքսելի» շենք երթևեկել հնարավոր կլինի սեպտեմբերի 15-ից: Հետևաբար, ճանապարհի միջնամասում կառուցվելու է հասարակական տրանսպորտի համար հատուկ ենթակառուցվածք, տարածքը կանաչապատելու է և ամբողջությամբ աշխատանքները կավարտենք մինչև տարեվերջ»,-հայտարարել է Կախա Կալաձեն: