Թբիլիսիում տաքսու վարորդները շաբաթը երկու անգամ ենթարկվելու են պարտադիր PCR թեստավորման
Թբիլիսիում տաքսու վարորդները շաբաթը երկու անգամ ենթարկվելու են պարտադիր PCR թեստավորման

Տաքսու ցանկացած անվանակարգի վարորդները շաբաթը երկու անգամ ենթարկվելու են պարտադիր PCR թեստավորման,- այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:

Ինչպես նա նշել է, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, Թբիլիսիում կթեստավորվեն A և B կարգի տաքսու վարորդները:

«Վարակի տարածման ռիսկերից խուսափելու նպատակով, անընդհատ թեստավորվում են ռիսկային խմբերը և փորձարկվում են PCR թեստով: Ռիսկային խմբերից մեկին են պատկանում Թբիլիսիի տաքսու վարորդները, ինչպես A այնպես էլ B անվանակարգերի վարորդները: Շատ կարևոր է հնարավորինս ապահովագրվել, հոգ տանել մարդկանց առողջության և կյանքի անվտանգության մասին: Կարևոր են ինչպես տաքսու վարորդների առողջության անվտանգությունը, այնպես էլ տաքսիի ծառայությունից օգտվող մարդկանց առողջությունը: Այդ պատճառով, համակարգող խորհրդի որոշմամբ, Թբիլիսիում պետք է իրականացվի ինչպես A, այնպես էլ B անվանակարգի տաքսու վարորդների պարտադիր PCR փորձարկումը», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, մայրաքաղաքում գրանցվել են ցավալի դեպքեր, երբ վարակված տաքսու վարորդները շարունակում էին աշխատել:

«Ապահովագրվելու համար կարևոր է, որ տաքսու վարորդների PCR թեստավորումները կատարվեն երկու շաբաթը մեկ անգամ», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

Թբիլիսիի քաղաքապետարանը համապատասխան իրավական փոփոխությունները հաստատման համար ներկայացնելու է Սակրեբուլոյին: Գործընթացը համատեղ վերահսկելու են քաղաքապետարանը և կենտրոնական կառավարությունը:

Թողնել մեկնաբանություն