Թբիլիսիում սկսվում է Քեթևան Ծամեբուլիի պողոտայի վերանորոգումը
Թբիլիսիում սկսվում է Քեթևան Ծամեբուլիի պողոտայի վերանորոգումը

Թբիլիսիում սկսվում է Քեթևան Ծամեբուլիի պողոտայի վերանորոգումը,- այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստում:

Ինչպես նշել է Կալաձեն, մոտ օրերս կհայտնաբերվի հաղթող և կսկսվեն աշխատանքները:

«Աշխատանքները կսկսվեն Հավլաբարի մետրոկայանից և այդ հատվածը կհասնի մինչև Լեխ Կաչինսկիի փողոց: Բոլորդ համաձայն եք, որ ստեղծված իրավիճակը բավարար չէ և խնդիրներ ունենք ճանապարհի որոշ հատվածներում: ՈՒնենք ստորգետնյա հաղորդակցությունների հիմնախնդիր և այս ամենը ամբողջությամբ պետք է կարգավորվի: Փոխվելու է ինչպես կոյուղու ցանցը, այնպես էլ ջրի և գազի խողովակները, էլեկտրահաղորդման գծերը կտեղադրվեն հողի տակ: Բարեկարգվելու են մայթերը, որպեսզի հետիոտները կարողանան հարմարավետ շարժվել», – ասել է Կախա Կալաձեն:

Ըստ նրա, նախագծի արժեքը կկազմի մոտ 4 միլիոն 200 հազար լարի: