Թբիլիսիում սկսվել է ամանորյա իլումինացիաների մոնտաժը
Թբիլիսիում սկսվել է ամանորյա իլումինացիաների մոնտաժը

«Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն սկսել է մայրաքաղաքում Ամանորյա իլումինացիաների մոնտաժը: Համապատասխան աշխատանքներն առաջին փուլում իրականացվել են՝ Դավիթ Գուրամիշվիլիի պողոտայում:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, ավելի քան 100 լուսավորող սարք է տեղադրվել «Սաքարթվելո» կինոթատրոնից դեպի «Սարաջիշվիլի» մետրոկայան ճանապարհահատվածում: Աշխատանքային գործընթացին հետևել է «Թբիլսերվիս» խմբի փոխտնօրեն Դավիթ Փաչուլիան:

Աշխատանքների ծավալի պատճառով Ամանորի լուսավորությունների տեղադրումը կշարունակվի մինչ դեկտեմբերի կեսը: Ամանորի լուսավորություններն ու շինությունները կտեղադրվեն մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերում: