Թբիլիսիում շարունակվում են Ամանորյա միջոցառումները
Թբիլիսիում շարունակվում են Ամանորյա միջոցառումները

Թբիլիսիում, Առաջին հանրապետության հրապարակում տեղակայված Ամանորյա գյուղում շարունակվում են միջոցառումները:

Ամանորյա գյուղում կա սուրբծննդյան տոնավաճառ, սառցե հրապարակ, հեռակառավարման մինի ավտոմեքենաների այգի, սուրբծննդյան ջրաղաց-աշտարակ, նպարեղենի խանութ և բաց կինոթատրոն: Ամանորյա գյուղի փոքրիկ հյուրերի տրամադրության մասին ողջ օրվա ընթացքում հոգում են հայտնի հեքիաթների հերոսները և Ձմեռ պապիկը:

Երաժշտական միջոցառումները բաշխված են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի մոտ տեղակայված երեք բեմերի վրա:

Երաժշտական երեկոն 19:00-ից շարունակվելու է Բակուր Բուրդուլիի համերգով, իսկ 21:00-ին գլխավոր բեմին կայանալու է «Ռեզո դա բավշվեբի» խմբի համերգը:

Ամանորյա միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են նույն տարածքում, Առաջին հանրապետության հրապարակում: