Թբիլիսիում, Շալվա Դադիանիի փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Թբիլիսիում, Շալվա Դադիանիի փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

Թբիլիսիում, Շալվա Դադիանիի փողոցում ծառ է ընկել:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, ծառն ընկել է  այնտեղ կայանած ավտոմեքենաների վրա և զգալիորեն վնասել:

Ինչպես պարզվել է, վնասված ավտոմեքենաները պատկանում են նույն տարածքում գտնվող N4 մսուր-մանկապարտեզի դաստիարակներին և ծնողներին:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ծառն ընկնելու պատճառով վնասվել են էլեկտրափոխանցման լարերը: