Թբիլիսիում, Սամգորիի շրջանում հրդեհ է
Թբիլիսիում, Սամգորիի շրջանում հրդեհ է

Թբիլիսիում, Սամգորիի շրջանում հրդեհ է:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհը բռնկվել է ապամոնտաժման համար հատկացված վագոնում, որը կանգնած էր երկաթգծի կայարանում և այն օգտագործվում էր վառելիք տեղափոխելու համար:

Գերատեսչության հաղորդմամբ, տուժածներ չկան:

Տեղում աշխատում է 14 հրշեջ փրկարարական բրիգադ: