Թբիլիսիում, Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ տեղի է ունեցել Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույց
Թբիլիսիում, Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ տեղի է ունեցել Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույց

Թբիլիսիում, Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ տեղի է ունեցել, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույց:

Ակցիայի մասնակիցները բողոքել են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության դեմ և համերաշխություն հայտնել Ռուսաստանի քաղաքներում շարունակվող բողոքի ցույցերին:

Նրանք ասում են, որ Կրեմլը ձերբակալել է Նավալնիին քաղաքական նպատակներով և նա, անկասկած, պետք է ազատ արձակվի:

Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանատան շենքի դիմաց բողոքել են նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի բռնազավթվան դեմ:

«Ես այստեղ եմ ՝ Ռուսաստանում իմ ընկերներին համերաշխություն հայտնելու համար: Ռուսաստանում զբաղվում էի քաղաքականությամբ: Ոստիկանությունը ինձ բազմիցս խուզարկել է: Ճնշումներ են եղել նաև իրավապահ մարմինների կողմից: Հիմա ես ապրում եմ Վրաստանում և այստեղից փորձում եմ օգնել իմ ընկերներին: Ես տեսնում եմ, որ Կրեմլը ու Պուտինը սպառնում են Վրաստանին, Ուկրաինային և այլ երկրներին: Այսօր մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ռուսաստանում ծեծի ենթարկված և կալանավորված քաղբանտարկյալներին: Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը ազատ լինի Պուտինից, Կրեմլից և բռնապետությունից», – հայտարարել է Նիկոլայ Լիոշասը:

Ռուսաստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին և այլ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցեր են անցկացվում ավելի քան 60 քաղաքներում:

Ալեքսեյ Նավալնին վերադարձել է Ռուսաստան հունվարի 17-ին: Նրան ձերբակալել են օդանավակայանում: