Թբիլիսիում, Լիլոյի տոնավաճառում տուգանվել է 12 սուբյեկտ
Թբիլիսիում, Լիլոյի տոնավաճառում տուգանվել է 12 սուբյեկտ

Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության վարչության իրականացրած պլանային ստուգումների շրջանակներում Լիլոյի տոնավաճառում տուգանվել է 12 սուբյեկտ: Պատճառը առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մշակված հանձնարարականների խախտումն էր:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «Լիլո մոլի» տնօրենը, տուգանված բիզնես-օպերատորներից երկուսն իրավաբանական անձ է, համապատասխանաբար, նրանց համար տուգանային պատժամիջոցը կազմել է 10 000 լարի, մնացած 10-ը անհատ ձեռնարկատերեր են և նրանք տուգանվել են 2000-ական լարիով:

Տոնավաճառի մենեջմենթի փոխանցմամբ, առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության վարչության աշխատակիցները այլ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին տոնավաճառի տարածքում պլանային ստուգումներ էին իրականացնում մեկ շաբաթվա ընթացքում: