Թբիլիսիում կշարունակվի էլեկտրական մեքենաների լիցքավորիչների տեղադրումը
Թբիլիսիում կշարունակվի էլեկտրական մեքենաների լիցքավորիչների տեղադրումը

Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է էլեկտրական մեքենաների լիցքավորիչների տեղադրումը քաղաքում և հետագայում կապահովի ծրագրի իրականացումը, – այսօր մայրաքաղաքի կառավարության նիստին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ըստ Կալաձեի, Թբիլիսիում արդեն տեղադրվել է 30 էլեկտրական լիցքավորիչ, սակայն ծրագրի իրականացմանը խոչընդոտեց կորոնավիրուսային համաճարակը:

«Էլեկտրական լիցքավորիչների ծրագիրը մենք սկսել ենք շուրջ երկու տարի առաջ: Սա ծառայեց քաղաքում խրախուսելու էլեկտրական տրանսպորտային միջոցների ներդրումը և սպառումը: Մենք պատրաստեցինք նախագիծ, առաջարկեցինք այն բիզնեսի ոլորտին, 60 էլեկտրական լիցքավորիչ պետք է տեղադրվեր ամբողջ քաղաքում: Առաջին փուլում տեղադրվել էր մոտ 30 լիցքավորիչ, սակայն առկա համաճարակի պատճառով դադարեցվեց տնտեսական գործունեությունը, այս ընկերությունն էլ որոշ խնդիրներ ունեցավ», – ասաց Կախա Կալաձեն:

Մայրաքաղաքի քաղաքապետը փոխքաղաքապետին հանձնարարեց վերափոխել ծրագիրը, ըստ որի էլեկտրական լիցքավորիչներ կտեղադրվեն էլեկտրական մեքենաների սեփականատերերի տների մոտ:

«Ես ուզում եմ հանձնարարել Իրակլի Խմալաձեին վերամշակել ծրագիրը: Քաղաքապետարանը քաղաքացիների պահանջով պետք է ապահովի էլեկտրական լիցքավորիչների տեղադրումը: Ես դիմում եմ էլեկտրական մեքենաների տերերին, նրանք պետք է դիմեն, և եթե հնարավոր կլինի, մենք էլեկտրական լիցքավորիչները կտեղադրենք նրանց տների մոտ: Այս ուղղությամբ ներգրավվելու է ճարտարապետության և քաղաքաշինության ծառայությունը: Նախագիծը պետք է հնարավորինս շուտ մշակվի, որից հետո այն կարող է վաճառվել», – ասաց Կախա Կալաձեն: