Թբիլիսիում կմեկնարկի փոքր և միջին ռեստորանային բիզնեսի սուբսիդավորման ծրագիրը
Թբիլիսիում կմեկնարկի փոքր և միջին ռեստորանային բիզնեսի սուբսիդավորման ծրագիրը

Թբիլիսիում կմեկնարկի փոքր և միջին ռեստորանային բիզնեսի սուբսիդավորման ծրագիրը: Այդ մասին կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, նշված նախաձեռնությունը պատկանում է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեին:

Նախաձեռնության համաձայն, օբյեկտների ֆինանսական օգնությունը սահմանվել է 5000 լարի, մինչդեռ մեկ իրավաբանական անձի կողմից շահագործվող մեկից ավելի ռեստորանների ֆինանսավորումը կազմում է 10 000 լարի:

«Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մասնակցում է կառավարության այսօրվա նիստին, եւ նրա նախաձեռնությամբ ներկայացվում է հետեւյալ հարցը. Ինչպես գիտեք, համաճարակն ազդել է տնտեսության գրեթե յուրաքանչյուր ոլորտի վրա: Ճգնաժամը հատուկ խնդիր է ստեղծել զբոսաշրջության ոլորտի և սննդի օբյեկտների համար, որոնք կախված են զբոսաշրջիկների հոսքից, և այսօր կառավարության նիստին մենք կքննարկենք հետևյալ խնդրի հետ կապված համապատասխան նախաձեռնությունը: Չափանիշները մշակվել են հակաճգնաժամային ծրագրին և փոքր և միջին բիզնեսին աջակցության ծրագրին համապատասխան՝ համաճարակի պատճառած վնասը մեղմելու և տնտեսությունը խթանելու համար, և Թբիլիսիում սկսվել է սուբսիդավորման ծրագիր փոքր և միջին ռեստորանային բիզնեսի համար: Օբյեկտների համար ֆինանսական օգնությունը սահմանվել է 5 հազար լարի: Մեկ իրավաբանական անձի կողմից մեկից ավելի ռեստորանների շահագործման դեպքում ֆինանսավորումը կազմում է 10 հազար լարի: Իհարկե, կենտրոնական կառավարությունը պատրաստ է աջակցել քաղաքապետարանի այս նախաձեռնությանը», – ասաց Ղարիբաշվիլին: