Թբիլիսիում, «Կիդոբանի» առևտրի կենտրոնում այրվել է 70ք.մ. տարածք
Թբիլիսիում, «Կիդոբանի» առևտրի կենտրոնում այրվել է 70ք.մ. տարածք

Թբիլիսիում, «Կիդոբանի» առևտրի կենտրոնում մի քանի խանութում բռնկվել է հրդեհ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, դեպքը տեղի է ունեցել առավոտյան:

Այրվել է 70ք.մ. տարածք: Հրդեհն արդեն մարված է: