Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում այսօրվանից դադարեցվում է մասնավոր և հանրային մանկապարտեզների գործունեությունը
Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում այսօրվանից դադարեցվում է մասնավոր և հանրային մանկապարտեզների գործունեությունը

Այսօրվանից, Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում դադարեցվում է մասնավոր և հանրային մանկապարտեզների գործունեությունը:

Համակարգող խորհրդի որոշմամբ, նշված քաղաքներում կձեռնարկվեն հատուկ միջոցներ, քաղաքային տրանսպորտում մարդկանց քանակի նվազեցման կապակցությամբ:

«Օրվա ընթացքում տրանսպորտի տեղաշարժը չի սահմանափակվի»,- նշված է խորհրդի որոշման մեջ:

Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում այսվանից գործելու է գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումը: Մասնավորապես, Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում տեղաշարժը կսահմանափակվի՝ 22:00-ից մինչև 05:00-ն: