Թբիլիսիում, Քուռ գետի ափին ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել (վիդեո)

Թբիլիսիում, Քուռ գետի ափին ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, տեղում մոբիլիզացված է հրշեջ-բրիգադը: Հրշեջները արդեն մարել են կրակը:

Ավտովթարի ժամանակ վնասվել է չորս ավտոմեքենա:

Ոստիկանության տեղեկությամբ, տուժածներ չկան, սակայն տեղում է նաև շտապ օգնության բրիգադը: