Թբիլիսիում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակների ծառայություն է մտել 205 ահազանգ
Թբիլիսիում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակների ծառայություն է մտել  205 ահազանգ

Այս պահի դրությամբ, Թբիլիսիում հորդառատ անձրևների պատճառով մտել է 205 ահազանգ,-այս մասին լրատվությունը տարածել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

«Բոլորից շատ կանչերը գրանցվել են Գլդանի-Նաձալադևի և Իսանի-Սամգորի շրջաններից, որտեղ ուժեղ տեղումները առաջացրել են փողոցների հեղեղումներ և ջրով ծածկել են մի քանի բնակելի շենքերի նկուղները, իսկ ուժեղ քամին վնասել է էլեկտրափոխադրիչ գծերը և արմատախիլ արել ծառերը»,-ասված է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հայտարարության մեջ:

Աղետի հետևանքով տուժածներ չկան: