Թբիլիսիում, հայ և ադրբեջանցի դիմորդների մի մասը բողոքի ցույց է անցկացրել կրթության նախարարության շենքի դիմաց
Թբիլիսիում, հայ և ադրբեջանցի դիմորդների մի մասը բողոքի ցույց է անցկացրել կրթության նախարարության շենքի դիմաց

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդների մի մասը բողոքի ցույց է անցկացրել կրթության նախարարության շենքի դիմաց:

Նախարարության մոտ հավաքվել էին ազգությամբ հայ և ադրբեջանցի այն դիմորդները, որոնք այս տարի ազգային քննություններում հաղթահարել են սահմանված նվազագույն շեմը, սակայն չեն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ակցիայի մասնակիցների խոսքով, դիմորդների գրանցման ժամանակ նշել են միայն երեք համալսարան, քանի որ չունեին տեղեկություն երեքից ավել համալսարան նշելու մասին:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդները պահանջում են բաշխվել տարբեր համալսարաններում մնացած թափուր տեղերում:

Կրթության նախարարությունն այս թեմայով դեռևս մեկնաբանություն չի արել: