Թբիլիսիում, հացաբուլկեղենի փռում, տեղի է ունեցել պայթյուն, երկու աշխատակից ստացել է միջին ծանրության այրվածք
Թբիլիսիում, հացաբուլկեղենի փռում, տեղի է ունեցել պայթյուն, երկու աշխատակից ստացել է միջին ծանրության այրվածք

Թբիլիսիում, Դիդուբե թաղամասում հացաբուլկեղենի փռում տեղի է ունեցել պայթյուն:

Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, պայթյունի հետևանքով ավերածություններ և զոհեր չկան:

Նրանց փոխանցմամբ, փռի երկու աշխատակից ստացել է միջին ծանրության այրվածք և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտարարում են, որ տեղի ունեցածի պատճառը կպարզի հետաքննությունը: Նախնական վարկածով, փռում բաց է մնացել բնական գազի ծորակը, որի հետևանքով այն կուտակվել է և այնուհետև տեղի է ունեցել պայթյուն:

Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ծառայության և շտապ օգնության բրիգադները:

Թողնել մեկնաբանություն