Ուժգին պայթյուն Թբիլիսիում, կան տուժածներ (ֆոտո)
Ուժգին պայթյուն Թբիլիսիում, կան տուժածներ (ֆոտո)

Թբիլիսիում, Գուրամիշվիլու պողոտայում տեղի է ունեցել ուժգին պայթյուն:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ:

Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի, տնայնագործական եղանակով մոնտաժված ջրատաքացուցիչի պատճառով:

Տեղում մոբիլիզացված է փրկարարական ծառայություն և ոստիկանություն: Սկսվել է հետաքննություն: Դեպքի վայր էր ժամանել ՆԳ նախարարը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, տուժած չորս անձանց տեղափոխել են բժշկական հաստատություններ: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: