Թբիլիսիում և Ռութավիում ուժգին քամին արմատախիլ է արել մի քանի ծառ
Թբիլիսիում և Ռութավիում ուժգին քամին արմատախիլ է արել մի քանի ծառ

Թբիլիսիում և Ռութավիում ուժգին քամու հետևանքով արմատախիլ է եղել մի քանի ծառ:

Թբիլիսիում, Դոլիձեի փողոցում ծառների ընկնելու հետևանքով թեթև տուժել է երկու մարդ:

Ռուսթավի քաղաքում, Ռուսթավելու փողոցում ուժգին քամու հետևանքով ընկած ծառները վնասել են էլեկտրալարերը և խոչընդոտել երթևեկությունը: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ուժգին քամու պատճառով ստեղծված խնդիրների առնչությամբ Թբիլիսիի մասշտաբով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն գրանցվել է 25 կանչ, իսկ Ռուսթավիում՝ 12: