Թբիլիսիում և Իմերեթիի տարածաշրջանում վաղվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատելու են մինչև ժամը՝ 22:00-ն
Թբիլիսիում և Իմերեթիի տարածաշրջանում վաղվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատելու են մինչև ժամը՝ 22:00-ն

Թբիլիսիում և Իմերեթիի տարածաշրջանում վաղվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատելու են մինչև ժամը՝ 22:00-ն,- այս մասին այսօրվա կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մեր հիմնական ռազմավարությունը արագ կետային սահմանափակումներն են, որոնք պետք է ունենան արդյունք: Այսօր երկրում համավարակաբանական իրավիճակի պատճառով մենք որոշում ենք կայացրել, որ Թբիլիսիում և Իմերեթիի տարածաշրջանում վաղվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատեն մինչև ժամը՝ 22:00-ն, դա մեզ կտա վարակի տարածումը կանխելու հնարավորություն», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք:

Թողնել մեկնաբանություն