Թբիլիսիում երթևեկելու է լրացուցիչ 40 միավոր նոր ավտոբուս (ֆոտո)
Թբիլիսիում երթևեկելու է լրացուցիչ 40 միավոր նոր ավտոբուս (ֆոտո)

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն բնակչությանը ներկայացրել է «ISUZU» մակնիշի 40 միավոր ավտոբուս: 8 մետր երկարությամբ ավտոբուսները հունվարի 23-ից բաշխվելու են 8 երթուղիներով:

«ISUZU» մակնիշի ավտոբուսները տեղավորում են 53 ուղևորի և հարմարեցված են սահմանափակ ունակություններով անձանց:

Ավտոբուսում տեղադրված է անլար համացանցի (wifi) մոդեմ, ինչպես նաև արդի չափանիշներին համապատասխան ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգեր: Ավտոբուսի սրահում մոնտաժված է հակավանդալային հսկիչ տեսախցիկ և բջջային հեռախոսը լիցքավորելու սարք:

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» գնել է 90 միավոր 10 մետր երկարությամբ «MAN» մակնիշի և 220 միավոր 8 մետր երկարությամբ «ISUZU» մակնիշի ավտոբուս: