Թբիլիսիում երթևեկելու է «ISUZU» և «MAN» մակնիշի 30 ավտոբուս
Թբիլիսիում երթևեկելու է «ISUZU» և «MAN» մակնիշի 30 ավտոբուս

Հասարակական ավտոբուսների նորացման նախագծի շրջանակներում Թբիլիսի է ներկրվել «ISUZU» և «MAN» մակնիշի 30 ավտոբուս:

Նոր ավտոբուսները նոյեմբերի 6-ից կսկսեն սպասարկել մարդկանց: Դրանց մեծ մասը մայրաքաղաքի արվարձանների բնակավայրերը և գյուղերը կապելու է քաղաքի կենտրոնական թաղամասերի հետ:

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը 2019 թվականին գնել է 90 միավոր 10 մետր երկարությամբ «MAN»-ի և 220 միավոր 8 մետր երկարությամբ «ISUZU» մակնիշի ավտոբուսներ:

220 միավոր «ISUZU» մակնիշի ավտոբուսները տեղավորում են 53 ուղևորի և հարմարեցված են սահմանափակ ունակություններին անձանց:

Ավտոբուսում տեղադրված է անլար համացանցի (wifi) մոդեմ, ինչպես նաև արդի չափանիշներին համապատասխան ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգեր: Ավտոբուսի սրահում մոնտաժված է հակավանդալային հսկիչ տեսախցիկ և բջջային հեռախոսը լիցքավորելու սարք:

Թողնել մեկնաբանություն