Թբիլիսիում երկու օրվա ընթացքում կպահպանվի տեղումնառատ եղանակը
Թբիլիսիում երկու օրվա ընթացքում կպահպանվի տեղումնառատ եղանակը

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մարտի 17-18-ին մայրաքաղաքում սպասվում է ձյուն:

Վրաստանի ամբողջ մասշտաբով կտարածվեն սառը և խոնավ օդի զանգվածներ:

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, ստորոտում՝ անձրևաձյուն:

Ծովում սպասվում է 3-4 բալ փոթորիկ:

Օդերևութաբանները մարտի 19-ին Վրաստանի ողջ մասշտաբով սպասում են եղանակի բարելավում:

Ինտենսիվ ձյան պատճառով լեռնային գոտիներում գործում են տեղաշարժի սահմանափակումներ: