Թբիլիսիում, Էրիսթավիի փողոցում հրդեհը տեղայնացվել է
Թբիլիսիում, Էրիսթավիի փողոցում հրդեհը տեղայնացվել է

Թբիլիսիում, Էրիսթավի փողոցում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման 112  մտած տեղեկատվության համաձայն, Թբիլիսիում, Թորնիկե Էրիսթավիի փողոցում նկատվել է ուժեղ ծուխ և բաց կրակ:

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն արձագանքել է ահազանգին: Հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել որքան հնարավոր է շուտ: Ըստ առաջին արձագանքող խմբերի հաղորդմամբ, հրդեհը տարածվել էր պահեստի տարածքում:

Հրշեջ-փրկարարները անվտանգության նկատառումներից ելնելով տարածքից տարհանել են շուրջ 150 մարդու և սկսել ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ: Մեծ տարածքի վրա հրդեհի տարածման վտանգ կար, սակայն, ժամանակին արձագանքելու արդյունքում, կրակը տեղայնացվեց և հետագայում ամբողջովին մարվեց:
Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Տեղում աշխատել են հրշեջ-փրկարարական վարչության 12 խմբեր», – ասված է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության մեջ: