Թբիլիսիում ընթանում է Վրաստան-Չեխիա բիզնես-ֆորումը
Թբիլիսիում ընթանում է Վրաստան-Չեխիա բիզնես-ֆորումը

Թբիլիսիում այս պահին անցկացվում է Վրաստան-Չեխիա բիզնես-ֆորումը: Առևտրա-արդյունաբերական պալատի տեղեկությամբ, ֆորումի նպատակն է երկու երկրների բիզնես-օղակների միջև հաստատել գործնական հաղորդակցություն և խորացնել համագործակցությունն ու առևտուրը Վրաստանի և Չեխիայի միջև:

Միջոցառումը բացել են առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Էկատերինե Միքաբաձեն, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Մարտա Նովակովան և Չեխիայի Հանրապետության առևտրի պալատի փոխնախագահ Բորիվոժ Մինարը:

Ֆորումի շրջանակներում վրացական և չեխական ընկերությունների միջև անցկացվելու են երկկողմ հանդիպումներ: Չեխական կողմից ներկայացված է լինելու ենթակառուցվածքի, լոջիստիկայի, բժշկական զբոսաշրջության, մեքենաշինության սեկտորից 21 ընկերություն:

Միջոցառման շրջանակներում վրացական բիզնես-սեկտորի հետ գործնական հաղորդակցություն հաստատելու նպատակով Վրաստան են ժամանել այնպիսի կարևոր արտադրողներ, ինչպիսիք են՝ ŠKODA TRANSPORTATION a.s, ŠKODA ELECTRIC a.s և այլք:

Ինչպես նշել են բիզնես-ֆորումին, 2018 թվականի առաջին 7 ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, Վրաստանի և Չեխիաայի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը ավելացել է 35 տոկոսով և կազմել 55.82 միլիոն դոլլար, արտահանումն ավելացել է 9 տոկոսով և կազմել 5.97 միլիոն դոլլար, իսկ ներմուծումը՝ 39 տոկոսով և դարձել 49.85 միլիոն դոլլար: