Թբիլիսիում, Դիղոմիում դանակով վնասվածք են հասցրել 16-ամյա դեռահասի
Թբիլիսիում, Դիղոմիում դանակով վնասվածք են հասցրել 16-ամյա դեռահասի

Թբիլիսիում, Դիղոմիում դանակով վնասվածք են հասցրել 16-ամյա դեռահասի: Դեռահասին ծանր վիճակում տեղափոխել են Իաշվիլու անվան կլինիկա:

Բժիշկների խոսքով, վիրահատությունն ընթանում էր մի քանի ժամ: Տուժածը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն այժմ նրա առողջական վիճակը կայուն է:

Ներքին գործերի նախարարությունը փաստով ձերբակալել է մեկ անձի: 1998 թվականին ծնված Ր.Չ.-ն ձերբակալվել է առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով: Նշված հանցանքը նկատի ունի 3-6 տարի ժամկետով ազատազրկում:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում, Դիղոմի մասիվում,  2002 թվականին ծնված Շ.Ջ.-ին սուրս առարկայով վնասվածք է հասցրել ոտքի մասում և թաքնվել դեպքի վայրից: Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է տեղի ունեցածից 3 ժամում:

Միջադեպը հետևել է դեռահասների միջև խաղաքարտով խաղալու ժամանակ բախմանը: