Թբիլիսիում, բնակելի շենքում պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ (վիդեո)

Թբիլիսիում, Զեմո Փոնիճալայում պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, հավանաբար բնական գազի պայթյունը բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում դարձել է փլուզման պատճառ:

Տեղում մոբիլիզացված են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և բոլոր համապատասխան ծառայությունները: