Թբիլիսիում, բնական գազի կուտակման հետևանքով զոհերի թվում կա հայր և որդի
Թբիլիսիում, բնական գազի կուտակման հետևանքով զոհերի թվում կա հայր և որդի

Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի պողոտայում բնական գազի կուտակման հետևանքով զոհերի թվում կա հայր և որդի,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից:

Դրա հետ մեկտեղ, տեղում գտնվողների տեղեկությամբ, մահացածների թվում կային նաև եղբայրներ: Հարևանների տեղեկությամբ, զոհվածների մեծ մասը բարեկամներ էին և վարձակալում էին բնակարանը:

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի #67-ում գտնվող բնակելի շենքում, 7-րդ հարկում: Նախնական տեղեկությամբ, զոհվել է յոթ մարդ: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, մահացածները վարձակալում էին բնակարանը: Հարևանների տեղեկությամբ, նրանք աշխատում էին շինարարության վրա: «ՂազՏրանսԳազ Թբիլիսիի» տեղեկությամբ, բնակարանում, որտեղ բնական գազի կուտակման հետևանքով զոհվել է 7 մարդ, արգելված ջեռուցիչը մոնտաժված էր տնային պայմաններում: