Թբիլիսիում, Բեսիկի փողոցի վրա բնակելի տան երկրորդ հարկում տեղի է ունեցել պայթյուն
Թբիլիսիում, Բեսիկի փողոցի վրա բնակելի տան երկրորդ հարկում տեղի է ունեցել պայթյուն

Թբիլիսիում, Բեսիկի փողոցի վրա բնակելի տան երկրորդ հարկում տեղի է ունեցել պայթյուն,- այս մասին տեղեկությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Նրանց տեղեկությամբ, տուժածներ չկան:

«Վրաստանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության կառավարման կենտրոն «112» մտել է տեղեկություն, որ Թբիլիսիում, Բեսիկի փողոցում գտնվող բնակելի տան երկրորդ հարկում տեղի է ունեցել պայթյուն: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները հնարավորինս շուտ ժամանել են դեպքի վայր: Նախնական տեղեկություններով, պայթյունի պատճառը բնական գազն է, որի արդյունքում փլուզվել է տան ճակատի պատը: Հրդեհի հետքեր տեղում չեն գրանցվել: Ներկայումս շենքը ստուգվում է: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Բեսիկի փողոցում, դեպքի վայրում կենտրոնացված են հրշեջ-փրկարարական ջոկատներ և համապատասխան ծառայությունները», – հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: