Թբիլիսիում բացվելու է Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային չորրորդ կոնֆերանսը
Թբիլիսիում բացվելու է Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային չորրորդ կոնֆերանսը

Մաքքեյնի ինստիտուտի և տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի (EPRC) նախաձեռնությամբ, այսօր Թբիլիսիում բացվելու է «Համաշխարհային խառնաշփոթ 2018» միջազգային չորրորդ կոնֆերանսը:

Միջոցառմանը մասնակցելու են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Դավիթ Զալկալիանին և Լևան Իզորիան:

Կոնֆերանսը ողջույնի խոսքով բացելու է Ուկրաինայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ, Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրեն Քուրթ Ուոլքերը:

Միջոցառմանը ներկա են գտնվելու են բարձրաստիճան հյուրեր ինչպես Ամերիկայի Միացյալ նահանգներից, այնպես էլ Եվրոպայից:

Միջազգային կոնֆերանսի շրջանակներում անցկացվելիք թեմատիկ քննարկումներին մասնակցելու են նաև Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Յան Քելլին և Ջոն Թեֆթը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ նախատեսված քննարկմանը մասնակցելու է Financial Times-ի լրագրող Էդվարդ Լույիսը, իսկ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ քննարկումը վարելու է Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրեն Քուրթ Ուոլքերը:

Միջոցառման մասնակիցները հարգելու են սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակը:

Կազմակերպիչների տեղեկությամբ, կոնֆերանսին խոսքը վերաբերելու է ժողովրդավարության առջև ծառացած վտանգներին, Տրանսկովկասյան արևելք-արևմուտքի միջանցքին, հիբրիդային պատերազմին և ապատեղեկատվությանը, Ռուսաստանի գործողություններին, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը Դոնալդ Թրամփի վարչության պայմաններում և Վրաստանի նախագահական ընտրություններին:

Ամենամյա կոնֆերանսը բացվելու է այսօր, «Թբիլիսի Ռումս» հյուրանոցում: