Թբիլիսիում բացվել է դատաբժշկական-փորձաքննությունների դեպարտամենտի նոր շենքը
Թբիլիսիում բացվել է դատաբժշկական-փորձաքննությունների դեպարտամենտի նոր շենքը

Վրաստանի վարչապետը և ներքին գործերի նախարարը բացել են դատաբժշկական-փորձաքննությունների նոր մասնաշենքը:

Ինչպես ասել է վարչապետ, Գիորգի Գախարիան, դատաբժշկական-փորձաքննչական դեպարտամենտի նոր շենքը, շատ կարևոր է ներքին գործերի նախարարության գործունեության համար:

Լաբորատորիան պատասխանում է ժամանակակից պահանջների վերջին մարտահրավերներին: Այս լաբորատորիան մեր ոստիկաններին և քննիչներին հնարավորություն է տալու, արդյունավետորեն կատարել իրենց պարտականությունները: Այստեղ ունենք ժամանակակից սարքավորանքներ, սկսած դնթ-ից վերջացած բալիստիկ հետազոտություններից: Գլխավորն այն է, որ ամբողջ թիմը շատ արդյունավետ է աշխատել, և այս ամենը արվել է մեկ տարվա ընթացքում: Ցանկանում եմ շնորհավորել յուրաքանչյուր ոստիկանի: Նրանք արդեն մի քանի օր է, ինչ գործում են այս հիանալի միջավայրում, և ես նրանց մաղթում եմ հաջողություններ»,- ասել է Գիորգի Գախարիան: