Թբիլիսիում, այսօր, սկսվել են «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումները

«Fast and Furious» հոլիվուդյան ֆիլմի (Ֆորսաժ 9) դրվագներից մեկի նկարահանումները Վրաստանում սկսվել են օգոստոսի 19-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

Նկարահանումների պատճառով որոշ փողոցներում պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը:

Նկարահանումների վայրերն ընտրվել են Թբիլիսիում և Ռուսթավիում: Մասնավորապես, նկարահանումը կիրականացվի Ռութավելու և Վաժա-Փշավելային փողոտարներում, Ազատության հրապարակում, Պուշկինի, Բեսարիոն Ժղենտիի, Ավթո Վարազիի և Համալսարանի փողոցներում, ինչպես նաև Ռուսթավիում, ավտոշուկայի տարածքում:

Նախնական փուլում, մինչև օգոստոսի 27-ի 18:00-ն Թբիլիսիում, Վաժա-Փշավելայի պողոտայում կսահմանափակվի երթևեկությունը:

Ավտոտրանսպորտի սահմանափակումը կգործի շուրջօրյա ռեժիմում, իսկ հետիոտնի համար տեղաշարժը հնարավոր կլինի 21:00-ից մինչև 07:00-ն:

Թողնել մեկնաբանություն