Թբիլիսիում այսօր անցկացվելու է Վրաստան-Չեխիա բիզնես-ֆորումը
Թբիլիսիում այսօր անցկացվելու է Վրաստան-Չեխիա բիզնես-ֆորումը

Թբիլիսիում այսօր անցկացվելու է Վրաստան-Չեխիա բիզնես-ֆորումը: Առևտրա-արդյունաբերական պալատի տեղեկությամբ, ֆորումի նպատակն է երկու երկրների բիզնես-օղակների միջև հաստատել գործնական հաղորդակցություն և խորացնել համագործակցությունն ու առևտուրը Վրաստանի և Չեխիայի միջև:

Միջոցառումը բացելու են առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Էկատերինե Միքաբաձեն, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Մարտա Նովակովան և Չեխիայի Հանրապետության առևտրի պալատի փոխնախագահ Բորիվոժ Մինարը:

Ֆորումի շրջանակներում վրացական և չեխական ընկերությունների միջև անցկացվելու են երկկողմ հանդիպումներ: Չեխական կողմից ներկայացված է լինելու ենթակառուցվածքի, լոջիստիկայի, բժշկական զբոսաշրջության, մեքենաշինության սեկտորից 21 ընկերություն:

Միջոցառման շրջանակներում վրացական բիզնես-սեկտորի հետ գործնական հաղորդակցություն հաստատելու նպատակով Վրաստան են ժամանելու այնպիսի կարևոր արտադրողներ, ինչպիսիք են՝ ŠKODA TRANSPORTATION a.s, ŠKODA ELECTRIC a.s և այլք:

Թողնել մեկնաբանություն