Թբիլիսիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Թբիլիսիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Թբիլիսիում Աղմաշենեբելի խճուղում ավտովթար է տեղի ունեցել:

Ականատեսների խոսքով, մեքենան բախվել է բենզալցակայանի մոտակայքում գտնվող սյանը, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը՝ վիրավորվել:

Տեղում մոբիլիզացված են պարեկային և շտապօգնության բրիգադները: