Թբիլիսիում, ավտովթարի հետևանքով զոհվել է Մաքրման ծառայության աշխատակից
Թբիլիսիում, ավտովթարի հետևանքով զոհվել է Մաքրման ծառայության աշխատակից

Թբիլիսիում, Մարշալ Գելովանիի պողոտայում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար, որի հետևանքով զոհվել է Մաքրման ծառայության աշխատակիցը:

Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, մաքրման մեքենային է բախվել միկրոավտոբուսը, որի հետևանքով «Թբիլսերվիս»-ի մեկ աշխատակից մահացել է տեղում, իսկ երկրորդ աշխատակցին և միկրոավտոբուսի վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: