Թբիլիսիում ավտոբուսների վրա աշխատելու է ևս վեց կին վարորդ
Թբիլիսիում ավտոբուսների վրա աշխատելու է ևս վեց կին վարորդ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ Թբիլիսիում ավտոբուսների վրա աշխատելու է ևս վեց կին վարորդ:

«Տրանսպորտայի ընկերությունում ավելացել են կին վարորդները, հասարակական տրանսպորտում ավելանալու է վեց կին: Սա վերապատրաստման հետաքրքիր ծրագիր է, որն իրականացնում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ: Նրանց ֆինանսավորմամբ արդեն 21տիկին դրական է անցել վերապատրաստումը և ստացել «D» կատեգորիայի վարորդական վկայական: Նոր ավտոբուսների վրա հնարավորություն կունենանք, որ կանայք սպասարկեն մեր քաղաքի բնակչությանը, որը շատ հետաքրքիր է և լավ»,- հայտարարել է Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին: