Թբիլիսիում, առատ տեղումները խնդիրներ են ստեղծել
Թբիլիսիում, առատ տեղումները խնդիրներ են ստեղծել

Թբիլիսիում, առատ տեղումները խնդիրներ են ստեղծել: Անձրևի արդյունքում մի քանի թաղամասերի փողոցները հեղեղվել են, իսկ քաղաքացիները դժվարանում են տեղաշարժվել:

Սոցցանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս Դիդի Դիղոմիում անձրևի պատճառով ստեղծված իրավիճակը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները արագ արձագանքում են բոլոր հաղորդագրություններին, կենտրոնացնելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: