Թբիլիսիում առաջիկա օրերին կսկսի երթևեկել «ISUZU» մակնիշի 60 նոր ավտոբուս
Թբիլիսիում առաջիկա օրերին կսկսի երթևեկել «ISUZU» մակնիշի 60 նոր ավտոբուս

Թբիլիսի են ներկրվել «ISUZU» մակնիշի 8 մետր երկարությամբ, դիզելի շարժիչով աշխատող ավտոբուսներ:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավտոբուսներն այսօր ներկայացրել է Եվրոպայի հրապարակում:

Կալաձեի հայտարարությամբ, այս պահի դրությամբ, մայրաքաղաք է ներկրվել 60 միավոր ավտոբուս, իսկ մնացածը կներկրվի մինչև տարեվերջ: Նախագծի ընդհանուր արժեքն է 64 790 000 լարի (21.827.308 դոլլար):

220 միավոր «ISUZU» մակնիշի ավտոբուսները տեղավորում են 53 ուղևորի և հարմարեցված են սահմանափակ ունակություններին անձանց:

Ավտոբուսում տեղադրված է անլար համացանցի (wifi) մոդեմ, ինչպես նաև արդի չափանիշներին համապատասխան ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգեր: Ավտոբուսի սրահում մոնտաժված է հակավանդալային հսկիչ տեսախցիկ և բջջային հեռախոսը լիցքավորելու սարք:

Հին ավտոբուսներն առաջիկա օրերին կփոխարինվեն նորով: