Թբիլիսիում, Անջափարիձեյի փողոցում վիրավորված երիտասարդը մահացել է
Թբիլիսիում, Անջափարիձեյի փողոցում վիրավորված երիտասարդը մահացել է

Թբիլիսիում, Անջափարիձեյի փողոցում վիրավորված երիտասարդը մահացել է: Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ հաստատել են՝ Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայում:

Ինչպես հայտարարում են կլինիկայում, վիրավորին հաստատություն են տեղափոխել ծանր վիճակում և նա շատ արյուն է կորցրել, ինչի պատճառով էլ նրան փրկել չի հաջողվել: Երիտասարդը մահացել է լուսադեմին:

Թբիլիսիում, Վերա թածամասում երիտասարդին վիրավորել են երեկ: Հաղորդվում է, որ տղամարդու ուղղությամբ հրազենից կրակել են մի քանի անգամ:

Փաստը քննվում է Քրեական օրենսգրքի 19-108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են կանխամտածված սպանության փորձ և զենքի ապօրինի գնում-պահում և կրում: