Թբիլիսիում անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովը
Թբիլիսիում անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովը

Թբիլիսիում անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության չորրորդ համաժողովը: Երկօրյա համաժողովը, որը բացվելու է այսօր, ժողովրդական դիվանագիտության և հաղորդակցության մասին քննարկման հարթակ է:

ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության ֆորումին քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են. ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները և համագործակցության մեխանիզմները, Սև ծովի տարածաշրջանում միջազգային անվտանգության հետ կապված հիբրիդային մարտահրավերները, հակաարևմտյան քարոզչությունը և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Այս տարվա ֆորումը հյուրընկալում է բարձրպաշտոնյան փորձագետների ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից, դրանք են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Բուլղարիա, Ռումինիա, Ֆինլանդիա:

ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովը բացելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: