Թբիլիսիում, Աղմաշենեբելիի պողոտայում հրդեհ է
Թբիլիսիում, Աղմաշենեբելիի պողոտայում հրդեհ է

Թբիլիսիում, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում հրդեհ է: Տարածված լրատվությամբ հրդեհը բռնկվել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան հիվանդանոցի նախկին շենքում:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից, հրդեհը բռնկվել է շենքի տանիքում: Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ծառայության բրիգադները:

Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: