Թբիլիսիում, 14 փողոցի վրա երթուղային տաքսիները կանգ կառնեն միայն կանգառներում. Կախա Կալաձե
Թբիլիսիում, 14 փողոցի վրա երթուղային տաքսիները կանգ կառնեն միայն կանգառներում. Կախա Կալաձե

Թբիլիսիի մասշտաբով առանձնացվել է 14 փողոց, որտեղ երթուղային տաքսիները կանգ կառնեն միայն կանգառներում,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:

Կալաձեն դիմել է տրանսպորտի և բարեկարգման ծառայություններին զբաղվել այդ հարցով և լայնացնել կանգառների տարածքը, քանզի նշված վայրերում խցանումներ չառաջանան:

«Արդեն մշակել ենք կոնկրետ պլան ՆԳՆ-ի և պարեկային ոստիկանության հետ միասին: Առանձնացրել ենք 14 փողոց, որտեղ երթուղային տաքսիները կանգ կառնեն միայն կանգառներում: Դրանով մենք կխուսափենք բազմաթիվ հիմնախնդիրներից, օրինակ նրանից, որ երթուղային տաքսիները առանց երթևեկության կանոնները խախտելով չեն կանգնեցնի ցանկացած վայրում, կամ ուղևորները իջնում են ցանկացած վայրում և անցնում փողոցը արգելված վայրերում: Այս գործողությամբ նրանք վտանգի տակ են դնում սեփական կյանքը և խնդիրներ ստեղծում վարորդների համար:»,- նշել է Կախա Կալաձեն: