«Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքը» հունիսի 20-ին Մզիուրի այգում կանցկացնի գրքի առաջին վաճառքը
«Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքը» հունիսի 20-ին Մզիուրի այգում կանցկացնի գրքի առաջին վաճառքը

«Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքը» հունիսի 20-ին Մզիուրի այգում կանցկացնի գրքի իր առաջին շուկան:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, միջոցառմանը մասնակցելը անվճար է, և յուրաքանչյուր ոք, ով սիրում է կարդալ, կարող է գնալ միջոցառմանը և գնել կամ վաճառել գրքեր, վինիլային ձայնագրություններ, լսել երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել:

«Ֆիլմարկետում գրքեր կվաճառեն ինչպես մասնավոր անձինք, ովքեր վաճառքի կհանեն գրքերը անձնական գրադարանից, ինչպես նաեւ բուկինիստները ու գրախանութները: Այսպիսով, գնորդը կունենա ընտրություն՝ գնել բուկինիստից կամ բոլորովին նոր գիրք: Հնարավոր կլինի վաճառել, փոխանակել կամ նվիրել գրքեր:

Ֆիլմարկետի առաջին թեման կլինի գրքերը և երաժշտությունը: Այսպիսով, գրքի թեմայով ստեղծված իրերից բացի, վաճառվելու են օգտագործված վինիլային ձայնասկավառակներ:

Ֆիլմարկետում տեղակայվելու է «Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» և նրա գլխավոր հովանավոր՝ «Վրաստանի բանկի» գոտիները, որտեղ ֆլիմարկետի հյուրերը հնարավորություն կունենան հանգստանալու և լիցքաթափվելու:

Տարվա ընթացքում նախատեսվում է անցկացնել գրքերի չորս ցուցահանդես-վաճառք, որոնք հյուրընկալելու են քաղաքի այլ զբոսայգիները:

«Թբիլիսին` գրքի համաշխարհային մայրաքաղաքըը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագիծ է, որն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Նախագծի գլխավոր հովանավորը Վրաստանի բանկն է», – ասացին Թբիլիսիի քաղաքապետարանում: