Թբիլիսիից Աբու Դաբիի ուղղությամբ իրականացվելու են պարբերական չվերթներ
Թբիլիսիից Աբու Դաբիի ուղղությամբ իրականացվելու են պարբերական չվերթներ

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Աբու Դաբիի ուղղությամբ սկսվում են կանոնավոր չվերթներ: Թռիչքները կատարելու է «Էտիհեդ Աիրվեյս» (Etihad Airways) ավիաընկերությունը:

Թռիչքները կսկսվեն 2020 թվականի մարտից, և ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում ամենօրյա թռիչքները կկատարվեն «Airbus 321» տիպի օդանավերով:

Մինչ այս Թբիլիսիից Աբու Դաբիի ուղղությամբ կանոնավոր ուղիղ չվերթներ չեն իրականացվել: 2013 թվականից «Etihad Cargo»-ն իրականացել է միայն բեռնափոխադրումներ:

Etihad Airways-ը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօրվա դրությամբ ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրություններում երկրորդ խոշոր ավիաընկերությունն է, որը գործում է 400 տարբեր ուղղություններով: