Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայի առևտրականները փորձել են փակել ճանապարհը (վիդեո)

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայի տուժած առևտրականները փորձել են փակել ճանապարհը: Նրանց խոսքով, ապրանքը և առևտրի տաղավարները, որոնք այրվել են հրդեհի հետևանքով, ապահովագրված չէին:

Ցուցարարները պահանջում են հանդիպում իշխանության ներկայացուցիչների հետ:

Ոստիկանությունն առևտրականներին չի տվել ճանապարհը փակելու հնարավորություն: Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Վարկեթիլիի շուկայում երեկ գիշեր տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է 4000 ք.մ տարածք: