Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկան՝ հրդեհից հետո (ֆոտո)
Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկան՝ հրդեհից հետո (ֆոտո)

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում, որտեղ երեկ հրդեհ է տեղի ունեցել, մինչ այժմ աշխատում են հրշեջ-փրկարարներ: ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, մշակվում են առանձին օջախներ: Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը:

Շուկայի տարածքում գտնվում է առևտրականների մի մասը: Նրանք պահանջում են մտնել տարածք, որի իրավունքը նրանց չեն տալիս իրավապահները: Առևտրականները հայտարարում են, որ իրենց պատկանող իրերն ապահովագրված չէին և օգնություն են խնդրում կառավարությունից:

Վարկեթիլիի շուկայում հրդեհը բռնկվել էր երեկ, ժամը 22:00-ին: Հրդեհը տարածված էր բավականին մեծ մակերեսի վրա: Հրշեջ-փրկարարները փորձում էին հրդեհը մեկուսացնել վերամբարձների միջոցով: Կար նաև հրդեհը հարակից բենզալցակայանին և բնակելի շենքերին տարածվելու վտանգ: Անվանգության նպատակով, հրդեհի տարածքում գտնվող շենքերից տարհանել էին մարդկանց: Շուկայի առևտրի օբյեկտների սեփականատերերը փորձում էին փրկել իրենց ապրանքը: Իրավապահները նրանց իրավունք տվեցին մտնել այն տարածք, որտեղ կրակը դեռևս տարածված չէր:

Նախնական տվյալներով, այրվել է 1500ք.մ տարածք: Տեղում մոբիլիզացված էր 130 հրշեջ-փրկարար և 25 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա: Հրդեհի մեկուսացման համար անհրաժեշտ եղավ մի քանի ժամ:

Տեղի ունեցած մմիջադեպի գործով սկսվել է հետաքննություն:

Թողնել մեկնաբանություն